06 октября 2011

Մահացել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը

|


Վերջին տարիներին Ջոբսը տառապում էր քաղցկեղով եւ ինտենսիվ բուժում էր ստանում, իսկ ամիսներ առաջ նա լքեց Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնը` այն հանձնելով Թիմ Քուկին։ «Մահվան մասին հիշելը այն հիմնական միջոցն է, որ թույլ է տալիս   խուսափել կեղծ մտայնությունից, թե մենք կորցնելու ինչ-որ բան ունենք: Ամեն մի օրն ապրեք այնպես, կարծես դա ձեր կյանքի վերջին օրն է, եւ մի օր հաստատ ձեր այդ մոտեցումը կարդարացվի», -  2005 թվականին` մահվանից գրեթե վեց տարի առաջ, դիմելով Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներին` ասում էր Apple ընկերության հիմնադիրը:


Նորագույն տեխնոլոգիաների ոլորտի թերեւս ամենավառ ներկայացուցիչը համարվող Սթիվ Ջոբսը ծնվել է 1955 թվականին Սան Ֆրանցիսկոյում, 70-ականների սկզբին մասնակցել է ամերիկյան առաջին անհատական համակարգչի ստեղծման աշխատանքերին, հետագայում զբաղվել է նաեւ համակարգչային անիմացիայով: Տարիներ շարունակ Ջոբսը եղել է այս ոլորտի առաջատար ընկերություներից մեկի` Pixar-ի գործադիր տնօրենը, Apple-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է 1997-ին:

Սթիվ Ջոբսի մահվան առթիվ հատուկ հայտարարություն է տարածել Սպիտակ տունը: «Սա մի մարդու կորուստ է, ով փոխեց բոլորիս կյանքը», - նշել է Բարաք Օբաման` հավելելով. - «Ջոբսը ժամանակին հայտարարել էր, թե հարկ է ամեն օրն ապրել կարծես այն վերջինն է քո կյանքում։ Հենց այդ ընկալման շնորհիվ էր, որ Ջոբսը կարողացավ արդյունաբերության ամբողջական ոլորտները վերափոխման ենթարկել, նա կարողացավ փոխել այն տեսանկյունը, որով մարդիկ ընկալում են աշխարհը»:

0 Մեկնաբանություններ:

>

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More