Warner Bros. Ընկերությունը, որին պատկանում է Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարի բոլոր իրավունքները, դադարեցնելու է ֆիլմերի վաճառքը 2011թ. Դեկտեմբերի 29-ին, հաղորդում է kp.ua-ն:
Այդ օրվանից որեւէ խանութ չի ստանալու նոր տեսասկավառակ: Ընդ որում, դա վերաբերում է ինչպես DVD, այնպես էլ Blu-ray ձեւաչափին, նաեւ անթոլոգիային, մասնավորապես Harry Potter: The Complete 8-Film Collection-ին:
Առաքիչների դժգոհությունն է հարուցել այն փաստը, որ այս արգելքի տակ է հայտնվել նաեւ վերջին` 8-րդ մասը` «Հարրի Փոթերն ու մահվան պարգեւները. 2-րդ մաս»: Առավել եւս, որ պաշտոնական վաճառքում այս ֆիլմը դեռ չկա: Այն վաճառքի է հանվելու միայն 2011թ. նոյեմբերի 11-ին: Այսինքն, Հարրի Փոթերի երկրպագուները միայն մեկուկես ամիս կունենան սկավառակը գնելու համար:
Ընկերությունը չի բացառել, որ որոշ ժամանակ անց վաճառքի կհանվի նոր չափաբաժին:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий