19 ноября 2011

Հետաքրքիր անեկդոտներ

|

Մայրը տղային տալիս է մի արծաթե գդալիկ.
- Դիր թեյի բաժակի մեջ, քանի որ արծաթը սպանում է մանրէներին։
Տղան դեն է գցում գդալը.
- Սատկած մանրէներով թեյ չեմ ուզում։

- Դուք կարո՞ղ եք բնութագրել այն մարդուն, որը ձեզ ծեծեց,- տուժողին հարցնում է ոստիկանը։
- Ես հենց դրանով էի զբաղված, որ նա հարձակվեց վրաս...

- Երեկ ես ցուցահանդեսում էի, և պետք է ասեմ, որ միակ նկարը, որը կարելի էր դիտել, քոնն էր...
- Շնորհակալ եմ, բարեկամ։ Իսկ ի՞նչ տպավորություն թողեցին մյուս նկարիչների կտավները։
- Ցավոք, ես չկարողացա նրանց մոտենալ. այնքան մարդ էր խմբվել նրանց առաջ...

- Շա՜տ եմ սիրում դասական երաժշտություն. հենց դասն սկսվում է, միացնում եմ փլեյերը ու լսում ռոք...

Կինը հյուր է գնացած լինում։ Վերադառնալով տուն՝ պատմում է ամուսնուն.
- Շատ լավ երեկո անցկացրինք։ Տանտերերը խնդրեցին, որ ես երգեմ, համաձայնեցի։
Ամուսինը.
- Ճիշտ էլ արել ես։ Ես դրանց հեչ չեմ սիրում։

- Դու լսեցի՞ր, թե ինչպես երգեցի ես երեկ։ Ձայնս ուղղակի չէր տեղավորվում դահլիճում։
- Չլսեցի, բայց տեսա, թե ինչպես էին մարդիկ դուրս գալիս, որպեսզի իրենց տեղը զիջեն ձայնիդ։

Մեկը փախչում է հետապնդումից։ Զբոսայգու միջով վազելիս նկատում է, որ շատ մերկ արձաններ կան։ Ժամանակ չկորցնելով՝ հանվում է և հարմար դիրք ընդունելով՝ քարանում։ Մեկ էլ հանկարծ լսում է.

- Գուլպաներդ հանիր, թե չէ բոլորս կբռնվենք։


Հանդիպում են երկու ընկեր: Մեկն ասում է.
- Կներես, ամաչում եմ ասել, բայց պետք է ասեմ: Ես երեկ քո կնոջ հետ քնել եմ:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց "հետո ինչ": Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց "ինչու": Որովհետև ինքը ձեր շենքի բոլոր տղամարդկանց հետ եղել է:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց "հետո ինչ": Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց "ինչու": Ինքը քո բոլոր ընկերների հետ եղել է:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց "հետո ինչ": Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց "ինչու": Որովհետև ամբողջ քաղաքը նրա համար հերթ է կանգնել:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց "հետո ինչ": ԲԱԺԱՆՎԻՐ նրանից:
- Բայց ինչու՞: Որ ես է՞լ հերթ կանգնեմ:


Մի մարդ գնում է հրապարակ ու սկսում է գոռալ. 
— Մեր Ազգային Ժողովի կեսը է՛շ են, է՜շ։
Ոստիկանները իրան բռնում են ու հինգ տարի հինգ օրով բանտ նստացնում։ Հինգ օրը՝ հասարակական կարգը խախտելու համար, հինգ տարի էլ՝ պետական գաղտնիքը բացելու համար։ 


1 Մեկնաբանություններ:

>

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More