31 декабря 2011

2011-ին Հայաստանում Google-ի որոնումներում բարձր աճ ապահովող են խաղերի, ստատուսների ու նորությունների հարցումները

|

Google որոնողական համակարգում 2011թ. Հայաստանից բարձր աճ ապահովող որոնողական հարցումների լավագույն եռյակում 2-ը՝ ժամանցային, եւ 1-ը լրատվական բնույթի են։ Համակարգում լավագույն աճ գրանցող 10 որոնողական հայցերի առաջին հորիզոնականում «friv», առցանց, ֆլեշ, խաղերի կայքի հարցումն է։2-րդ տեղում է «statusner» հարցումը։ Նմանատիպ հարցումով պատասխանող կայքերում պարունակվում են հիմնականում odnoklassniki-ի համար հարմար ստատուսներ։ 3-րդ հորիզոնականում է «news.am» հարցումը։ 4-րդ տեղում է «odnoklassniki»-ն։ 5-րդ հորիզոնականը զբաղեցնում է «list.am» հարցումը, որին հաջորդում է «perevodchik»-ը։
Թոփ 10-յակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնում է «kino» հարցումը, իսկ 8-ը «mario»-ն է։ 9-րդ հորիզոնականում է կրկին «одноклассники»-ն, բայց գրված՝ ռուսերեն։ 10-րդ տեղում է «armenia tv» հարցումը։Հատկանշական է, որ այս տարի բարձր աճ ապահովող հարցումների մեջ տեղ չի գտել «facebook» հարցումը, որը նախորդ տարվա նույն վիճակագրության լավագույն 10-յակում զբաղեցնում էր 2-րդ, 3-րդ, 6-րդ տեղերը։ Հայաստանից շատ էին որոնել Facebook-ը արաբերեն, եւ պարսկերեն։ Արաբերեն այն զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը, իսկ պարսկերեն՝ 3-րդը։ Անգլերեն «Facebook» հարցման հայաստանյան 10-յակի հորիզոնականը, նախորդ տարի 6-րդն էր։Նշենք, որ Google-ի այս վիճակագրությունը կազմվում է նախորդող ժամանակահատվածի համեմատ։

0 Մեկնաբանություններ:

>

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More