«Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր և ղեկավար Mark Zuckerberg-ը, ինչպես հաղորդում է weeklyworldnews.com-ը, Պալո Ալտոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է.«Facebook»-ը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ ընկերությունը ղեկավարելու սթրեսը քայքայել է իմ կյանքը: Ես պետք է այդ ամենին վերջ տամ»:Ցուկերբերգի խոսքերով, 2012 թվականի մարտի 15-ից օգտատերերն այլևս չեն կարողանա մտնել իրենց էջերը:
Այսպիսով, «Facebook»-ից օգտվողները կունենան ժամանակ սովորելու առանց սոցիալական կայքերի կյանքին:«2012 թվականի մարտի 15-ից կայքը կանջատվի,- հայտարարել է Ավրատ Հումարտին` ընկերության` տեխնիկական հարցերով փոխնախագահը:- Այդ պատճառով եթե ցանկանում եք Ձեր լուսանկարները նորից տեսնել, ապա կարող եք ներբեռնել դրանք «Facebook» ից: Երբ «Facebook»-ը դադարեցնի իր գործնեությունը, դա անելը կլինի անհնարին»:Ցուկերբերգը հայտարարել է նաև, որ «Facebook»-ի աշխատանքները դադարեցնելու մասին որոշում կայացնելը եղել է դժվար, սակայն ինքը վստահ է, որ մարդիկ չեն տխրի:«Անձամբ ես չեմ կարծում, որ այն ինչ-որ առանձնահատուկ բան է: Անկեղծ ասած` ես կարծում եմ, որ լավ կլինի: Առանց «Facebook»-ի մարդիկ դուրս կգան փողոց և կգտնեն իսկական ընկերների»,- ասել է «Facebook»-ի ղեկավարը հեռախոսային հարցազրույցում և հավելել. «Ինձ չի հուզում փողը. ես կսկսեմ ապրել այնպես, ինչպես առաջ էի ապրում»:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий