24 декабря 2011

Ամանորյա սեղան վիշապի համար

|

2012 թվականը Ջրային Վիշապի տարի է: Նա սիրում է փայլուն, շողշողուն, հուրհրատին տվող ամեն ինչ: Սեղանը զարդարելիս նախընտրելի են վառ կարմիր, կանաչ, ոսկեգույն, դեղին, սև և կրակի գույները: Տարվա տարերքը ջուրն է: Սեղանի կենտրոնում կարելի է դնել ջրով լի թափանցիկ գեղեցիկ աման, որի մեջ լողում են այրվող մոմեր: Ջրի և կրակի միասնություն, որը Վիշապին շատ բնորոշ է: Հեքիաթային կենդանիների, տնակների, փաթիլների տեսքով մոմերը տոնական տրամադրություն կստեղծեն:

Կարելի է անգամ թիթեղի շերտեր փաթաթել սովորական մոմին և տոնական տեսք տալ նրան: 2012- ի սեղանին պիտի լինեն կանաչ բանջարեղեն, կանաչեղեն, միրգ: 2012 առատորեն օգտագործեք համեմունքներ` սև, կարմիր, սպիտակ և բուրավետ պղպեղներ, դարչին և կոճապղպեղ, չիլի պղպեղ, ռեհան և քարի, մշկընկույզ, զաֆրան և քրքում: Դեռ ժամանակ կա, որ սովորեք և տոնական օրերին կիրառեք այրվող ուտեստների պատրաստման և մատուցման տեխնիկան: «Այրվող» ուտեստը սովորաբար մսային տաք կերակուր է` խոզի միս, թռչնամիս:Փշատերև իքեբանան նույնպես կարող է դառնալ սեղանի զարդը: Ոչ մեծ չափի փայտեր խաչաձև ամրացնել միմյանց: Վրան սոսնձել բամբակ, դրա վրայից` մի քանի սոճու կամ եղևնու ճյուղեր: Ամրացնել մետաղալարով, զարդարել փայլաթիթեղի մեջ փաթաթած ընկույզներով, կոնֆետներով, անգամ թխվածքաբլիթներով, մրգերով և փոքրիկ խաղալիքներով: Փայլազարդերն ու տոնածառի չջարդվող խաղալիքները նունպես կզարդարեն սեղանը: Տոնական անձեռոցիկները կամ նույնիսկ գեղեցիկ ծալված հասարակ անձեռոցիկը, որին ժապավեն կամ փայլուն անձրև-թել է կապված:
Վիշապի արձանկիները, պատկերները պետք է ոչ միայն սեղանին, այլև ողջ տանը տեղադրվեն: Փափուկ խաղալիք, սառնարանի վրայի մագնիս, կախազարդ, ամեն ինչ կարող է դառնալ տարվա ձեր թալիսմանը:

0 Մեկնաբանություններ:

>

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More