Քո աչքերի՛,քո աչքերի՛,քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր , ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում։
Քո մատների՛,քո մատների՛ ,քո մատների՛ պատճառով
Իմ մատները,իմ մատները լույս են ուզում խմորել։
Քո թեւերի՛,բա՛ց թեւերի ,մե՛րկ թեւերի պատճառով
Իմ աչքերին,իմ աչքերին ջրվեժներ են երեւում։
Քո ծիծաղի՛,քո ծիծաղի՛,քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել։
Քո քայլվածքի՛,քո քայլվածքի՛,քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՛հ եմ դարձել։
Քեզ այս ձեւով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս՝հպարտությունս հաղթողի.

4 Մեկնաբանություններ:
Shat lavner TikJan
De lava
Հրաշալի ստեղծագործություններ հայ գրականության մեջ շատ կան: Ուրիշներն էլ զետեղիր:
Այո այո,անպայման կգցեմ
Отправить комментарий