Կյանքը գալիս է ու անց է կենում,Լոկ անպատասխան հարցեր է թողնում, Ստվերներն են լուռպատասխանում, Թե ով էր եկել և ուր էր գնում:
Եթե մի օր այս հեքիաթը վերջանա,Եթե մի օր քո ստվերը հեռանա,Իմ աշխարհի երազներում դյութական,Քո աչքերի լուռ կարոտը կդողա…
Ով ոչնչի մասին չի հարցնում, նա ոչինչ չի սովորի:
Խանդն արվեստ է չարիք պատճառելու ավելի շատ ինքն իրեն, քան ուրիշներին:
Մենք սիրով ներում ենք մեր ընկերների այն թերությունները, որոնք մեզ հետ առնչություն չունեն:
Վստահությունն արիություն է, հավատարմությունը` զորություն:
Մենք միշտ սիրում ենք նրանց, ովքեր հիանում են մեզանով, բայց միշտ չէ, որ սիրում ենք նրանց, որոնք մեզ են հիացնում:
Ավելի լավ է քիչ հասկանալ, քան հասկանալ ոչ ճիշտ:
Լավ կլիներ, եթե անմեղությունը նույնքան հովանավորություն գտներ, որքան հանցանքը:
Գովեստներն օգտակար են թեկուզ նրանով, որ գործնականորեն ամրապնդում են մեր մեջ եղած առաքինությունները:
Պահպանել հավատարմությունն արժանիք է, ճաշակելը` պատիվ:
Մեկն առաջին շարքում անգույն է, սակայն երկրորդում փայլում է:
Երջանիկ մարդկանց չափավորությունը գալիս է հաջողակ կյանքի հանդարտությունից:
Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է:
Ծուլությունը մեր այն արատներից է, որի հետ մենք հաշտվում ենք ամենից հեշտ:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий