Mozilla Firefox հայտնի բրաուզերի ապագան հարցականի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ ընկերության եւ ինտերնետային գիգանտ Google-ի համագործակցության մասին համաձայնագրի ժամկետը լրացել է:Google-ի հետ որոնողական գործարքի ժամկետը, որի շրջանակներում այդ ընկերության որոնողական պատուհանը Firefox-ի հիմնական որոնումն էր, իսկ Google.com-ը` հիմնական էջը, լրացել է ընթացիկ տարվա նոյեմբերին եւ առ այսօր չի երկարացվել:
Դա խոսում է այն մասին, որ Mozilla-ն կարող է զրկվել եկամուտների հսկայական աղբյուրից,գրում է CNews-ը:Խմբագրությունը նշում է, որ ընկերությունը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Mozilla-ն Google-ի հետ համագործակցությունը շարունակելու բանակցություններ կվարի:Որոշ վերլուծաբանների կարծիքով` Google-ի կողմից որոնողական գործընկերության առաջարկը մերժվելու պարագայում Firefox-ին ծանր ժամանակներ կսպասվեն: Հիշեցնենք, Firefox-ը առաջին անգամ դիրքերը զիջել է Google Chrome -ին:Ըստ StatCounter-ի, նոյեմբերին Chrome-ի ցուցանիշը հասել է 25,70%-ի, իսկ Firefox-ինը կազմել է 25,23%: Internet Explorer-ը նվաճել է շուկայի 40,63%-ը:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий