Twitter-ը փոխում է իր ինտերֆեյսը, որը միկրոբլոգի ծառայությունն ավելի կմոտեցնի «հասարակ մարդուն»:Նոր տարրերը ծառայությունն ավելի պարզ ու հարմարավետ են դարձրել օգտագործողների համար. մենյուն միանման է բոլոր պլատֆորմների համար. լինի սեղանի համակարգիչ , թե` սմարթֆոն:Հաղորդագրություն ուղարկել ու լուսանկարներ տեղադրել կարելի է ցանկացած բաժնից:
Էջի վերին անկյունում «ես»-ը սեղմելու դեպքում, կարելի է պատմել սեփական հետաքրքրությունների մասին, լուսանկար ու հղումներ տեղադրել, նաեւ դեպի սեփական կայք կամ բլոգ, գրում է «Կոմպյուլենտա»-ն:Twitter-ի կատարելագործված ինտերֆեյսը հասանելի կլինի մոտակա շաբաթներին:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий