Twitter թողարկել է գրառումների թարգմանության փորձնական ֆունկցիան, հայտնում է Mashable տեխնոլոգը: Twitter-ի ներկայացուցիչների խոսքով, թվիթերի թարգմանության հնարավորությունը որոշ օգտագործողների մոտ հայտնվել է նախորդ շաբաթ: Սակայն նրանք չեն հայտնում, թե երբ նոր հնարավորությունը հասանելի կլինի բոլոր օգտագործողների համար: Հայտնի է նաև, թե որ լեզուներից է կատարվում թարգմանությունը: Faceblog.in.th թայվանական հրատարակությունը գրում է, որ հայտնվել է թայվաներենից, ճապոներենից և կորեերենից անգլերեն թարգմանելու հնարավորություն: Թարգմանությունն իրականանում է Bing Translator տեխնոլոգիայի շնորհիվ, որը մշակվել է Microsoft-ի կողմից:
Աղբյուր ` 3dnews.3dn.Ru
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий