Վանքուվերի CanSecWest կոնֆերանսի Pwn2Own մրցույթի շրջանակում, որի ընթացքում մասնագետներին առաջարկել են կոտրել Chrome բրոուզերը` IT հսկայի «զավակը» դիմադրել է ընդամենը մի քանի րոպե, ինչից հետո կոտրվել է, իսկ «դիակը» հանձնվել է ստեղծողների դատին:Ինչպես տեղեկացնում է Techdaily.ru-ն, Chrome-ը հանձնվել է մրցույթն սկսելուց տառացիորեն մի քանի րոպե անց: Google-ին բագերի մասին ակտուալ տեղեկատվության հայտնի մատակարար, ծրագրավորող Սերգեյ Գլազունովը ներկայացրել է եղանակը, որը Chrome-ի միջոցով թույլ է տալիս ամբողջական մուտք ստանալ դեպի համակարգիչ:
Այսպիսով կատարած աշխատանքի համար՝ Սերգեյ Գլազունովը վաստակել է 60 հազար դոլար: Ըստ Chrome բրաուզերի անվտանգության անձնակազմի անդամ Ջասթին Շուի` Սերգեյն օգտագործել է հատուկ սխալները Google Chrome-ի պաշտպանական համակարգը շրջանցելու համար: Ջասթին Շուն կայքը կոտրելն անվանել է «տպավորիչ»: «Դա տպավորիչ էքսփլոյթ էր: Այն պահանջում էր խոր իմացություն այն մասին, թե ինչպես է աշխատում Chrome-ը», - նրա խոսքերն է մեջբերում Freebrowsers.ru-ն:

0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий