Այսօր Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում անկացվում է և դեռ ընթացքի մեջ է Microsoft-ի արտադրանքների հայաֆիկացման թեմայով քննարկում-հանդիպումը։ Իրենց ելույթներով հանդես են գալիս «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը: Քննարկմանը մասնակցում է նաև ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը և այլ ներկայացուցիչներ։
«Microsoft Windows 8 օպերացիոն համակարգի հիմնական ամբողջովին հայաֆիկացված տարբերակը հասանելի կլինի աշնանը, առնվազն այս տարվա 4-րդ եռամյսակում»։ Այժմ օպերացիոն համակարգի հայաֆիկացման գործընթացի հետ մեկտեղ ընթանում է նաև Microsoft Office ծրագրային ապահովման փաթեթի վերջին տարբերակը։

«Օրինակ Start կոճակը թարգմանվել է Մեկնարկ կամ Start Screen-ը՝ մեկնարկային վահան»,- պարզաբանեց նա և հավելեց, որ Windows-ի հայաֆիկացմամբ առնվազն մեկ խոչընդոտ տեխնոլոգիաների հետ շփման հարցում լուծվում է։ Մինչ օրս հայաֆիկացվել են և հասանելի են ներբեռնման համար անվճար Մայքրոսոֆթի կայքից Windows XP, Windows Wista և Windows 7 օպերացիոն համակարգերը և Microsoft Office փաթեթի 2007 և 2010 տարբերակները։
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий