24 мая 2012

Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին

|

Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի հրաշալի խորհուրդ՝ այն առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ: Շրջանավարտները հրաժեշտ են տալիս կյանքի առաջին՝ մանկական ու պատանեկան փուլին ու մտնում որպես անհատ, որպես մարդ, որպես մասնագետ ու որպես քաղաքացի կազմավորվելու, ինքնուրույն քայլելու կարևորագույն փուլը։ Այսօր հուշերի, խոստովանությունների, հրաժեշտի ու լավագույն մաղթանքների օր է: Այս օրը դուք դեռ երկար կհիշեք ու կարոտով կվերհիշեք դպրոցական անհոգ տարիները: Ձեր կյանքի նոր փուլում մաղթում եմ անսահման հաջողություններ ու կանաչ ճանապարհ:

0 Մեկնաբանություններ:

>

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More