Վերջերս Օդնոկլասնիկի կայքը հնարավորություն տվեց օգտագործողներին ավելացնել երգեր և լսել ընկերների երգերը: Սակայն կայքում չկա ֆունկցիա, որի միջոցով կարող ենք ներբեռնել մեր հավանած երգերը: Երգերը ներբեռնելու համար կարող ենք օգտվել FireFox-ի համար նախատեսվածDownload Helper հավելվածից: Այսպիսով Օդնոկլասնիկի կայքից երգեր ներբեռնելու համար անհրաժեշտ է՝
1. Եթե չունեք Mozilla FireFox դիտարկիչ, ապա այն ներբեռնեքայս կայքից:
2. Mozilla -ի միջոցով մտեք այստեղ և սեղմեք "Добавить в Firefox" կոճակը:
3. Հավելվածը տեղադրելուց հետո փակեք և նորից բացեք դիտարկիչը:
4. Մտեք Օդնոկլասնիկի կայք և լսեք որևէ երգ:
6.Բացվում է ֆայլերը պահելու պատուհանը: Գրեք ֆայլի անունը, որից հետո ".mp3":
Մյուս անգամ երգեր ներբեռնելու համար անհրաժեշտ է կատարել միայն 4-6 քայլերը: Հավելվածի միջոցով կարող եք նաև ներբեռնել վիդեոներ և այլ մեդիա ֆայլեր տարբեր կայքերից: Հավելվածի միջոցով Օդնոկլասնիկի կայքից վիդեոները ներբեռնելու մեթոդը նման է երգեր ներբեռնելու մեթոդին: Սակայն ֆայլի վերջավորությունը այս դեպքում պետք է նշել ".flv": Հավելվածը իր մեջ ունի նաև Converter, որի միջոցով կարող եք միանգամից փոխել ներբեռնվող ֆայլի ֆորմատ:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий