Հղումը Mrblogger.ru
Նախ տեղեկացնեմ թե ինչի համար կարող է օգտակար լինել սա: Օրինակ՝ կան որոշ գրասենյակներ, որտեղ աշխատողները իրենց բուն գործով զբաղվելու փոխարեն, զբաղված են «Oдноклассники»-ով: Այդ իսկ պատճառով, այդ գրասենյակները փակում են սոցիալական ցանցերի մուտքը իրենց համակարգիչներում:
Արգելափակելու համար կատարեք հետևյալ քայլերը ՝ Start(Пуск)==>Perform(выполнить),ապա բացված պատուհանում մուտքագրեք հետևյալը` c:\windows\system32\drivers\etc\hosts, և սեղմեք Enter: Բացված տեքստային փաստաթղթում ավելացրեք «127.0.0.1 odnoklassniki.ru»: Պահպանեք փաստաթուղթը և բացեք դիտարկիչը: Փորձեք մտնել «Oдноклассники», կտեսնեք, որ այն արգելափակված է:
Իսկ, եթե ցանկանում եք վերականգնել կայքը և կրկին մուտք գործել այնտեղ, կատարեք նույն քայլերը և ջնջեք ձեր կողմից ավելացրած՝ «127.0.0.1 odnoklassniki.ru» կոդը, որից հետո պահպանեք փաստաթուղթը: Կայքը կրկին հասանելի կլինի:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий