Արգենտինացի կենսաբաններն զգուշացնում են ինտերնետի ակտիվ օգտագործողներին Wi-Fi անլար կապի ճառագայթման վատ հետևանքների մասին: Գիտնականները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է քիչ դնել նոթբուքը ծնկներին կամ պահել սմարթֆոնները գրպանում: Հաղորդում է Reuters-ը: Wi-Fi գոտում երկար մնալը բացասաբար է ազդում տղամարդկանց սերմնահեղուկի որակի վրա: Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ժամանակ դոնորներից վերցրել են երկուական սերմնահեղուկ՝ մեկը փակ տարայով տեղադրելով wi-fi օգտագործող նոթբուքի կողքին, իսկ մյուսը՝ համակարգչից հեռու գտնվող տարածքում:
4 ժամ անց գիտնականները հետազոտել են սերմնահեղուկները: Պարզվել է, որ Wi-Fi գոտում գտնվող սերմնաբջիջների ակտիվությունը նվազել է 25%-ով, իսկ դրանց 9%-ի ԴՆԹ-ն վնասված է եղել: Իսկ երկրորդ խմբի սերմնաբջիջների ակտիվությունը նվազել է 14%-ով, իսկ ԴՆԹ-ն վնասվել է դրանց միայն 3%-ում:Գիտնականները խորհուրդ են տվել դյուրակիր համակարգիչները դնել սեղանին, ոչ թե ծնկներին և խուսափել wi-fi ապահովող որևէ սարք գոտկատեղի մոտ պահելուց:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий