Շատ են պատահում դեպքերը, երբ մի քանի ամիս անց անհրաժեշտություն է լինում Format անել համակարգիչը: Եվ հաճախ մոռանում ենք, թե Windows-ի նախորդ ֆորմատավորումից քանի ամիս կամ շաբաթ է անցել: Այսօր կտեսնենք, թե ինչպես կարող ենք իմանալ ընթացիկ Windows-ի տեղադրման ամսաթիվը:
1. Windows 7-ի դեպքում Start Menu-ում փնտրման դաշտում գրեք cmd ու սեղմեք Enter, իսկ XP-ի դեպքում Start Menu-ում սեղմեք Run, հետո գրեք cmd ու Enter:
2. Բացված պատուհանում հավաքեք systeminfo ու սեղմեք Enter:
3. Բերված տեքստում Original Install Date դաշտի դիմաց գրված է Windows-ի տեղադրման ամսաթիվը:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий